News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Երեւանում 15-ամյա աղջկա առեւանգման դեպքով: Մեր աղբյուրները հայտնեցին, որ պարզվում է աղջիկը ստել է` իր առեւանգման մասին հանրությանը տեղեկացնելով, նա ընդամենը բեմականացրել է իր առեւանգումը եւ դա ինչ-ինչ պատճառներով բարդել խորթ եղբոր, նրա ընկերների վրա: Բանն այն է, որ երիտասարդ աղջիկը ինքն է մտել նկուղ, իրեն կապկել, հայտնվել փողոցում, գնացել հիվանդանոց, որտեղից էլ ահազանգ է ստացվել ոստիկանություն: Ինչն էր 15-ամյա աղջկա նման քայլի դիմելու պատճառը, ոչ ոք չի կարող ասել, հավանաբար խնդիրը հոգեբանական է: Նա ապրում է բազմազավակ ընտանիքում, 12 երեխա են, սոցիալապես անապահով պայմաններում: Գուցե այդպես փորձել է իր վրա ուշադրություն գրավել:

Ի դեպ, նրա խորթ եղբայրը առայժմ չի հայտնաբերվել, հավանաբար գտնվում է Գերմանիայում, վերջինիս հետախուզման մեջ է բանակից խուսափելու համար:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 19-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայից իրենց մոտ է տեղափոխվել կապկպված մի աղջիկ: Վերջինս հայտարարել է, որ իրեն առեւանգել է եղբոր ընկերը՝ մի քանի այլ անձանց հետ միասին: Տարել են, սպառնացել, որ հորը կսպանեն, այնուհետեւ նորից բերել եւ կապկպված վիճակում թողել Տիգրան Մեծի պողոտայում:Կատարվում է հետաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ