News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բրիտանացի գիտնականները բացահայտել են Պարկինսոնի հիվանդության զարգացումը դադարեցնելու եղանակները: Այդ մասին գրում Utro-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ գիտնականները ուղեղի տարրերի հատուկ խումբ են հայտնաբերել, որոնց բացահայտման շնորհիվ Պարկինսոնի հիվանդությունը բուժող նոր դեղ կարող է ի հայտ գալ: Հետազոտության շրջանակներում մասնագետները ուսումնասիրել են այսպես կոչված սինապսները՝ ուղեղի բջջիների միավորումներ, որոնց մեռնելու հետեւանքով էլ առաջանում է հիվանդույթունը: Պարզվել է, որ կան սինապսները գրոհող ագենտներ: Հետեւապես, այդ ագենտների վրա ներգործելու դեպքում կարելի է կանգնեցնել հիվանդության զարգացումը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ այժմ Պարկինսոնի հիվանդությամբ տառապող հիվանդների մեծ մասին լեւոդոպ են նշանակում: Այս դեղն արդեն 50 տարեկան է: Այն բարոյապես հնացել է եւ ծանր կողմնակի ազդեցություններ ունի, ինչպես նաեւ ժամանակի հետ կորցնում է իր արդյունավետությունը: Դեղորայքը միայն թաքցնում է ախտանիշը, սակայն չի բուժում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ