News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստանի ՊՆ N զորամասում 2013թ. դեկտեմբերի 10-ին ինքնասպան եղած զինծառայող, Չինարի գյուղի բնակիչ, շարքային Վանիչկա Հովակիմյանին գործով դատապարտվածների Վերաքննիչ բողոքի քննությունն այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ՀՀ վերաքննիչ դատարանում հետաձգվեց՝ դատավորների մեկի բացակայության պատճառով: Հիշեցնենք, որ Վանիչկային ծառայակիցները հալածել ու ծաղրուծանակի էին ենթարկել՝ նրան մեղադրելով ծառայակցի հեռախոսը գողանալու մեջ։ Վանիչկան, չկարողանալով ապացուցել իր անմեղությունը, ինքնասպան էր եղել։

Նարեկ Միտոյանի փաստաբան Ավետիս Քալաշյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալի արարքում հանցակազմ չի տեսնում, եւ Վերաքննիչ դատարանից իր պաշտպանյալի համար արդարացում է պահանջում: Նրա խոսքով՝ գործը նախաքննության ընթացքում շատ կասկածելի պայմաններում օբյեկտիվորեն չի քննվել:

«Նախ Վանիչկա Հովակիմյանի մահվան մեջ առաջին մեղավոր անձի՝ զինծառայող Գրիգոր Բաբախանյանի արարքներին ոչ մի իրավական գնահատական չի տրվել: Գրիգոր Բաբախանյանն այն անձն է, որը գողացել է հեռախոսը, եւ ինքն էլ դրդել է, որ իր ծառայակիցները մահացած զինծառայողին մեղադրեն գողության մեջ»,- ասաց պաշտպանը՝ նշելով, որ այս ամենին նախաքննական մարմինը ոչ մի նշանակություն եւ իրավական գնահատական չի տվել, թեեւ առաջին ատյանի դատարանում ապացուցվել է, որ հենց Գրիգորն է գողացել ծառայակցի հեռախոսը։

Նարեկ Միտոյանի հայրն էլ ասաց, որ իր տեղեկություններով, Վանիչկա Հովակիմյանին ոչ ծեծել են, ոչ նվաստացրել, եւ անհասկանալի է, թե ինչու է 50 րոպե տեւած վեճից հետո զինծառայողը ինքնասպանություն գործել:

«Ինչի՞ մի հատ էդ էրեխու հոգեկան կերպարը չեն նայում, հիվանդության թղթերը չեն նայում, նրան բանակ բերողին չեն նայում: Հոգեկանին մոտ հիվանդություն է ունեցել էդ էրեխեն, տենց մարդուն բանակ պետք է չբերեին ընդհանրապես, բանակ է` վիճաբանություն է լինում, հո չե՞ն գնալու ինքնասպանություն գործեն»,-աասաց Գրիգոր Միտոյանը՝ նշելով, որ հեռախոսի իրական գողը ազատության մեջ է. «Եվ այդ գողը, ավազակը, անպետքը այսօր Երեւանում է ծառայում, դատարան էլ հատուկ բերում, տանում են: Վանիչկայի հորեղբոր տղան էր դեռ առաջին ատյանի դատարանից դուրս գալուց դանակը կոխում փորը, մենք ձեռքը բռնեցինք, որ չդանակահարեն»:

Գործով մյուս դատապարտված Պարույր Մկրտչյանի փաստաբան Լեւոն Թորոսյանը NEWS.am-ին ասաց, որ իր պաշտպանյալին 5 տարի, 6 ամսով ազատազրկելը շատ խիստ պատիժ է: Նշենք, որ հենց Պարույր Մկրտչյանի գողացված հեռախոսն էր դարձել ողբերգությամբ ավարտված վեճի պատճառ։

«Պարույր Մկրտչյանին Գրիգոր Բաբախանյանն է ուղղորդել՝ ասելով, որ Վանիչկա Հովակիմյանն է հեռախոսը գողացել, բայց Պարույր Մկրտչյանը Վանիչկային միայն վրդովված ասել  է՝ լսի, եթե դու ես տարել, բեր տուր, ես նենց կանեմ, ոչ մեկ չի իմանա, Վանիչկան նորից է ասում, որ ինքը չի  գողացել: Իմ պաշտպանյալը բռնում է նրա օձիքից եւ մեկ-երկու անգամ թափահարում  է՝ նորից ասելով, որ եթե նա է տարել հեռախոսը, վերադարձնի: Դրանից հետո Վանիչկան դուրս է գալիս, մտնում է զինասենյակ, դուռը հետեւից փակել է տալիս, Գրիգոր Կուրեխյանին պատկանող ինքնաձիգում երեք պատրոն է լիցքավորում եւ դրանով իրեն խփում է»,- պատմեց Լեւոն Թորոսյանը՝ նշելով, որ բացառվում է սպանության վարկածը:

Անդրադառնալով այս պատմությունից «չոր» դուրս եկած Գրիգոր Բաբախանյանին, Լեւոն Թորոսյանն ասաց, որ զինծառայողը շատ ճարպիկ է գտնվել:

«Ինքը բավականին ճարպիկ անձնավորություն է եւ բարձրաստիճան հովանավորներ ունի, ամենայն հավանականությամբ: Էս տղան ինքը գողացել է հեռախոսը, իր մեղքը գցել է ուրիշի վրա, բացի այդ ինքնասպանությունից հետո հեռախոսից ազատվել է՝ այն դնելով այլ զինծառայողի բարձի մեջ, իր վրայից կասկածը հանելու համար»,-ասաց Լեւոն Թորոսյանը:

Հիշեցնենք, որ  Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանը գործով մեղադրվող  Շմավոն Կուրեխյանին դատապարտել է  7 տարվա, Պարույր Մկրտչյանին՝ 5 տարի 6 ամիս, Արման Մուրադյանին՝ 3 տարվա ազատազրկման։ Նարեկ Միտոյանին դատարանը նշանակել է պայմանական պատիժ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 18:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով: Ինքնասպանությունից առաջ Վանիչկան զանգահարել էր հորն ու ասել, որ իրենց այլեւս չեն տեսնի։ Դեկտեմբերի 12-ին գտել են նրա թողած գրությունը. Վանիչկան գրել էր, որ ինքնասպանություն է գործում հեռախոսի պատճառով, որն ինչ-որ մեկը գողացել է ու գցել իր ուսապարկը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ