News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի կառավարությունը կարդում է ընդդիմության մտքերը: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խորհրդարանում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին:

Ընդդիմադիրը նշեց, որ կառավարությունը խորհրդարանին է ներկայացրել սահմանամերձ շրջանների աջակցության մասին օրինագիծ՝ չքննարկելով այն իր հետ՝ թեեւ ավելի վաղ խոստացել էր այդ մասին: «Սեպտեմբերի 25-ին վարչապետը Ձեզ հանձնարարեց ուսումնասիրել իմ օրինագիծը եւ խելամիտ առաջարկությունների առկայության դեպքում դրանք ներառել կառավարության օրինագծում: Իսկ այսօր պարզվում է, որ Դուք իմ տեքստը նույնիսկ չեք կարդացել: Այդ ինչպե՞ս եք իմացել՝ իմ առաջարկություններից որոնք են խելամիտ, իսկ որոնք՝ ոչ: Միգուցե իշխանությունը հեռավորության վրա կարդալու հատուկ ունակություններ կամ հատուկ ընկալիչնե՞ր ունի», - ասաց Փաշինյանը:

Ի պատասխան՝ փոխնախարար Վախթանգ Միրումյանը նկատեց, որ Փաշինյանի հետ իր օրինագիծը քննարկել են տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Գործող կարգավորումների համաձայն, վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի...
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Ամեն դեպքում, Արսենյան-ՔՊ ալյանսը փորձառու բիզնեսմենին դեռեւս էական ոչինչ չի տվել...
Ամենաշատ