News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Համաշխարհային Coca-Cola ընկերության մաքուր շահույթը 2014 թ. երրորդ քառորդում կրճատվել է  14%-ով՝ 2013 թ. նույն ժամակահատվածի համեմատ եւ կազմել 2,122  մլրդ դոլար, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ընկերության հաշվետվությունը:

Աղբյուրը նշում է, որ ընկերության շահույթը, չնայած վերլուծաբանների ակնկալիքներին,  տարեկան կտրվածքով գրեթե չի փոխվել եւ հասել է 11,98 մլրդ դոլարի:

 Coca-Cola-ի մեկ բաժնետոմսի ճշգրտված շահույթը կազմել է 0,53 դոլար, ինչպես եւ ակնկալում էին վերլուծաբանները: 

Նշենք, որ ընկերության բաժնետոմսերը ներկայացված են  NYSE -ում եւ ընդգրկված են  DJIA եւ S&P 500 ինդեքսներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ