News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Beeline-ը հայտարարում է «Անսահմանափակ ինտերնետ Super» ծառայության գործարկման մասին բջջային կապի կանխավճարային եւ հետվճարային համակարգի բաժանորդների համար: Ամսական 6000 դրամ բաժանորդային վարձի դիմաց «Անսահմանափակ ինտերնետ Super» ծառայությունը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում օգտվել գերարագ բջջային ինտերնետից առանց մեգաբայթային տարիֆիկացման: Բարձր արագությունը կպահպանվի անկախ օգտագործվող ինտերնետի ծավալից։

«Վերջին շրջանում մենք հաճախորդներից ստանում ենք բազմաթիվ առաջարկներ բջջային ինտերնետի արագության ավելացման վերաբերյալ: Beeline-ը շարունակում է աշխատել ծառայությունների պարզության եւ հարմարավետության զարգացման ուղղությամբ` առաջարկելով գերարագ անսահմանափակ ինտերնետ, որը բաժանորդը կարող է օգտագործել ի հավելումն իր բջջային կապի ընթացիկ սակագնային փաթեթին: Beeline-ի նոր առաջարկն այսօրվա դրությամբ լավագույններից մեկն է  հետվճարային համակարգի բաժանորդների համար»,- նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Անսահմանափակ ինտերնետ Super» ծառայությունը կարելի է ակտիվացնել` զանգահարելով 0674999 համարին, հավաքելով *110*999# USSD-հրահանգը կամ ուղարկելով 999 տեքստով SMS-հաղորդագրություն 0674 համարին: «Անսահմանափակ Ինտերնետ Super» ծառայությունն ակտիվացնելիս գործում է ինտերնետի արագության սահմանափակում մինչեւ 1024 Կբ/վրկ:

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել www.beeline.am կայքը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ