News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Պետական դուման երկրորդ ընթերցմամբ նացիստական հատկանիշներն ու խորհրդանիշները արգելող օրենք է ընդունել, հաղորդում է Gazeta.ru-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ օրինագիծը մինչեւ 100 հազար ռուբլի տուգանք է նախատեսում քարոզչության նպատակներով համապատասխան խորհրդանիշերի պատրաստման, մատակարարման կամ ձեռքբերման համար: Հրապարակային ցուցադրական                                   գործողությունների համար օրինախախտները կպատժվեն 1-2 հազար ռուբլով, հնարավոր է նաեւ մինչեւ 15 օր ժամկետով կալանք:

Աղբյուրի փոխանցմամբ՝այս քայլերը ուղղված են նեոնացիզմի դեմ պայքարին: «Այժմ եւ Ուկրաինայում, եւ շատ այլ պետություններում ոչ միայն գլուխ է բարձրանում նեոնացիզմը, այլ նաեւ ձորձ է արվում բարձրացնել այն ռազմական հանցագործների դրոշը, ովքեր մեղավոր են միլիոնավոր, տասնյակ միլիոնավոր քաղաքացիների մահվան մեջ: Սա պետական գաղափարախոսության է վերածվում», - պարբերականը մեջբերում է պատգամավոր Սերգեյ Ժելեզնյակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ