News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վրաստանի կանայք հոկտեմբերի 21-ին Թբիլիսիի կառավարության շենքի մոտ բողոքի ցույց են կազմակերպվել՝ զինվելով կաթսաներով եւ քափկիրներով, գրում է «Կովկասի արձագանքը»:

Աղբյուրի փոխանցմամբ՝ բողոքող կանայք իրենց բերանները ծածկել են թաշկինակներով եւ մի քանի րոպե անընդհատ հարվածել են խոհանոցային գործիքներով: Ցույցի ավարտին կանայք իրենց կաթսաները, ափսեները, քամիչները եւ մետաղական բաժակները թողել են կառավարության շենքի մուտքի մոտ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջին օրերին Վրաստանում ընտանեկան բռնությունների ալիք էր բարձրացել, ընտանեկան վեճերի արդյունքում մի քանի սպանություն է տեղի ունեցել: Խորհրդարանը շտապ փոփոխություններ է մտցնում ընտանեկան բռնության զոհերին պաշտպանող օրինագծերում: Տագնապ են բարձրացնում նաեւ իրավապաշտպանները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ