News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Քալիֆորնիական Ֆրեզնո քաղաքում պաշտոնի է անցել Հայաստանի Հանրապետության առաջին պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը: Ինչպես գրում է «The Fresno Bee» թերթը, պատվավոր դեսպանը, ով «Community Medical Centers» բժշկական կենտրոնի գործադիր տնօրենն էր, Սիրիայից Ֆրեզնո է արտագաղթել 1979թ.-ին:

Պերճ Աբգարյանը նշել է, որ կամավոր այդ աշխատանքի նշանակումը մեծ պատիվ է իր համար: Նա նշել է, որ դա կլինի իր առաջին խոշոր նախագիծը որպես հյուպատոսը. նա պատրաստվում է Հայաստան տանել բժիշկ-մասնագետների եւ ատամնաբույժների խումբ հաջորդ տարվա հոկտեմբերին ՝ բժշկական կոնֆերանսի անցկացման եւ գյուղական համայնքներում ծառայություններ մատուցելու համար: «Նախագծից բացի՝ իմ նպատակն ավելի սերտ հարաբերությունների հաստատումն է Սան-Խոակին կենտրոնական հովտի եւ Հայաստանի միջեւ առեւտրի, մշակույթի եւ բժշկության ոլորտներում»,- հայտարարել է պատվավոր դեսպանը:

Այս պահին հայերը Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսությունում վիզա, քաղաքացիության մասին փաստաթուղթ են ստանում եւ դիվանագիտական այլ ծառայություններից են օգտվում: Այսուհետ այդ ծառայությունները հասանելի կլինեն Ֆրեզնոյում: «Հաշվի առնելով համայնքի մեծությունը, սա միայն ներկայացուցիչ չէ»,- նշել է Ֆրեզնոյի վերահսկող խորհրդի նախագահ Անդրեաս Բորջասը՝ հավելելով, որ արարողակարգային այդ պաշտոնի ստեղծումը Վաշինգթոնում Հայաստանի դեսպանության, Երեւանում Հայաստանի ԱԳ նախարարության եւ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի հետ երկարատեւ աշխատանքի արդյունք է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ