News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԵՏՄ-ին միանալու պայմանագրի ստորագրումով կտրվում է կապը Հայաստանի ներկայի եւ ապագայի, ներկա եւ ապագա ազատությունների, ներկա եւ ապագա պաշտպանվածության միջեւ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը:

Նրա խոսքով՝ ներկայումս, հնարավոր է, տեսանելի են այդ պայմանագրի միայն տնտեսական ասպեկտները, միաժամանակ, չի կարելի մոռանալ քաղաքական բաղադրիչի մասին:
«Հայաստանում կան քաղաքական ուժեր ու կազմակերպություններ, հազարավոր մարդիկ, որոնք դեմ են հանդես գալիս ԵՏՄ-ին եւ նրանք դրա հետ կապված ասելիք ունեն: Մենք պետք է ապահովենք, որ խորհրդարանում նրանք հրապարակեն իրենց դիրքորոշումը»,-ասել է Պողոսյանը:

Նա ընդգծել է, որ այսօրվանից ինքը պատրաստ է հավաքել բոլոր նման կարծիքները, մասնակցել այդ թեմայով քննարկումներին եւ արձանագրել մարդկանց դիրքորոշումները: «Ես գրանցված եմ facebook սոցիալական ցանցում, իմ հեռախոսահամարն է 091 40 37 74, ես պատրաստ եմ լսել բոլորին եւ ներկայացնել ամփոփիչ հասարակական կարծիքը խորհրդարանում»,-ամփոփել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
ՌԴ-ն կարող է նախազգուշացնել ԵԱՏՄ-ին առեւտրում սահմանափակումներ մտցնելու մասին. «Իզվեստիա»
ՌԴ իշխանությունները կարող են ԵԱՏՄ-ին զգուշացնել սահմանափակումների մասին...
Ռուսաստանում կարծում են, որ ՀՀ վարչապետի, ԱՄՆ պետքարտուղարի եւ ԵՀ նախագահի հանդիպումն ուղղված է Իրանի դեմ
Եռակողմ հանդիպումն ուղղված է Իրանի դեմ, կարծում են Ռուսաստանում...
Ամենաշատ