News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

2013թ. հունիսի 1-ի գիշերը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) տան մոտ տեղի ունեցած միջադեպի մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, առաջին անգամ պատմել է նրա կինը՝ Լորետա Բարսեղյանը։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում Լորետա Բարսեղյանը պատմել է, որ դեպքի օրը Ավետիք և Արտակ Բուդաղյանները եկել են իրենց տան մոտ, Արտակը հայհոյանքներ ու սպառնալիքներ է հնչեցրել Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի հասցեին:

«Արտակն ասում էր, որ Դեզոյի՝ Սուրիկ Խաչատրյանի մոր, ցեղը պիտի վերացնեմ, սրանք էս քաղաքում չպիտի ապրեն, սեռական բնույթի հայհոյանքներ էր տալիս, իսկ Ավետիքը փորձում էր նրան հանգստացնել, ասում էր, որ ամեն ինչ կարգին է: Ես մի պահ ուզեցի տուն մտնել, տեսա, որ Տիգրանը հետ է քաշվել, բայց երբ նկատեցի, որ Տրդատը Արտակի մոտ է, նորից մոտեցա: Ամեն կերպ փորձել եմ հետ պահել Արտակին, բայց նա անընդհատ հայհոյում ու մոտենում էր տանը: Անզեն կինը, եթե  տեսնի, որ զինված տղամարդիկ են կանգնած իր դիմաց, ի՞նչ կարող է ապրել՝ վախ և սարսափ: Մնացածն արդեն գիտեք՝ ինչպես է եղել, տեսագրությունները վերծանել եք»,- ասաց Լորետա Բարսեղյանը:

Տիկին Լորետան Բուդաղյաններին կոչ է արել խաղաղվել եւ սառը դատել՝ չտրվելով սադրանքների. «Կընդունեն Բուդաղյանները, թե  չէ, ես խորապես ցավակցում եմ կատարվածի համար: Կոչ եմ անում երկու կողմերին լինել խաղաղ, որպես մայր խնդրում եմ չտրվել կողմնակի սադրանքների, սառը դատել: Մենք նույն քաղաքում երկար ենք ապրելու, չեմ ուզում լարված մթնոլորտ ստեղծվի»: 

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանի հարցերի մեծ մասին Լորետա Բարսեղյանը չի պատասխանել՝ ընդգծելով, որ գործին չեն վերաբերում։ Ալումյանի հարցին, թե Սուրիկ Խաչատրյանի ննջարանի պատուհանները դեպի որ կողմ են նայում, նրա կինը հրաժարվել է պատասխանել՝ պատճառաբանելով, որ դա գործին չի առնչվում և իր անձնական կյանքին է վերաբերում: Դատարանին այս և նմանատիպ այլ հարցադրումների հստակ պատասխաններ այդպես էլ չի հաջողվել ստանալ: 

Հիշեցնենք, որ Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախորդ տարվա հունիսի 1-ին տեղեկանալով, որ իր եղբայրը՝ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում ծեծի է ենթարկվել, Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին վախեցնելու նպատակով գնացել է Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից՝ սպանության սպառնալիքներ է տվել Սուրեն Խաչատրյանի ընտանիքի անդամներին: Ավետիք Բուդաղյանը սպանվել է, իսկ Արտակ Բուդաղյանը՝ հրազենային վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ