Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ժամը 14.43-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դ. Անհաղթ փողոցի թիվ 3 շենքի մոտ այրվում ավտոմեքենա:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.52-ին, մարվել` 15.07-ին:
Ամբողջությամբ այրվել են «ՎԱԶ-2107» մակնիշի S67-52 պ/հ ավտոմեքենայի (վարորդ` Ս. Ե.) սրահը եւ շարժիչի հատվածը: