Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ժամը 17.32-ին ահազանգ է ստացվել, որ 35-ամյա Վ. Ս.-ն ցանկանում է ինքնասպանություն գործել` նետվելով Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի մոտակայքում գտնվող կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:
Պարզվել է, որ քաղաքացին ցանկանումէր նետվել կամրջի մոտ գտնվող ձորը:
Փրկարարները կանխել են Վ .Ս.-ի ինքնասպանության փորձը: