News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է 2-րդ քաղաքացիության մասին հայտնելու պարզեցված կարգ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Աղբյուրի փոխանցմամբ՝ օգոստոսից գործում է օրենքը, որի շրջանակներում ռուսաստանցիները պետք է միգրացիոն ծառայություններին տեղեկացնեն իրենց այլ երկրի քաղաքացի լինելու մասին: Ընդ որում, նրանք դա պետք է անեին մինչեւ հոկտեմբերի 4-ը:

Նոր օրինագծի համաձայն, արտասահմանում բնակվող ՌԴ քաղաքացիները կարող են իրենց երկրորդ քաղաքացիության մասին ՌԴ իշխանություններին տեղեկացնել նաեւ հոկտեմբերի 4-ից հետո, ՌԴ վերադառնալուց հետո 30 օրվա ընթացքում, իսկ եթե քաղաքացին որոշել է մշտապես բնակվել ՌԴ-ում, ապա՝ 60 օրվա ընթացքում:

Եթե մարդը գտնվում է հիվանդանոցում, նա կարող է մեկ այլ անձի խնդրել հայտնել իր երկրորդ քաղաքացիության մասին: Դրա համար անհրաժեշտ է երաշխավորագիր պատրաստել, որը հաստատված կլինի նոտարի կամ գլխավոր բժշկի կողմից:

Եթե ՌԴ քաղաքացին մշտապես բնակվում է արտերկրում, նա կարող է ընդհանրապես չտեղեկացնել իր երկրորդ քաղաքացիության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ