News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Քալիֆորնիական «Hendo» ընկերությունը ցուցադրել է թռչող տախտակի՝ հովերբորդի մոդելը: Այդ մասին հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Հովորբորդ ստեղծելու փորձեր, ինչպես հաղորդում է աղբյուրը, բազում անգամ ձեռնարկվել են «Հետ դեպի ապագա 2»(1989թ.) ֆիլմի ցուցադրությունից հետո, որտեղ գլխավոր հերոսը թռչող տախտակի վրա է ընթանում: Դրա մշակման մասին լուրեր տարածել էր ինքը ռեժիսորը:

Մշակող ընկերությունը պնդում է, որ թռչող տախտակի մոդելն աշխատող է եւ այն հնարավոր է արդեն հիմա ձեռք բերել՝ նախագծին 10 հազար դոլար նվիրաբերելով: Այժմ մշակողները 10 պատրաստի հովերդբորդներ ունեն, որոնք կարող են թռչել հարթ մետաղական հարթության վրա 7 րոպեի ընթացքում:

Ընդհանուր առմամբ «Hendo»-ն թռչող տախտակների առաջին խոշոր չափաբաժնի համար ցանկանում է 250 հազար դոլար հավաքել: Այս պահին հավաքել են 6,6 հազար դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ