News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եկամտահարկի կանխավճար գանձում են նաեւ հարեւան Վրաստանում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ՀՀ Ազգային ժողովում հայտարարել է Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը: Նա նշել է, որ կանխավճարներն ամբողջությամբ վերացնել հնարավոր չէ, ուստի հայտարարությունը, թե պետությունը կարող է դա անել, բայց չի ուզում, անհիմն են:

Պատճառն այն է, որ եկամտահարկը հարկվում է տարեկան կտրվածքով, իսկ պետությունը չի կարող ողջ տարին սպասել, բյուջետային ծախսերը պետք են այսօր եւ հիմա, նկատել է նա:

Կառավարությունն արդեն զգալի արտոնություն է սահմանել  բիզնեսի համար. 2014-ի հունվարի 1-ից չեղյալ է համարվել նվազագույն եկամտահարկը (նախորդ տարվա շրջանառության մեկ տոկոսի չափով):

Հիմա եկամտահարկի կանխավճար տալիս են միայն նրանք, որոնք փաստացի աշխատել են շահույթով, հավելել է Միրումյանը: «Մեր գնահատմամբ՝ դրա արդյունքում բյուջեն կորցրել է մոտ 22 մլրդ դրամ, բայց մենք գնացինք դրան, որպեսզի թեթեւացնենք բիզնեսի աշխատանքը: Բայց ամբողջությամբ վերացնել կանխավճարը անհնար է: Դա չի անում աշխարհի ոչ մի երկիր: Օրինակ, հարեւան Վրաստանում 100 տոկոս եկամտահարկը վճարվում է նախապես»,-ամփոփել է փոխնախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ