News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի ֆինանսական շուկայի առաջատար վարկային կազմակերպություններից ՖԻՆՔԱ-ն արդեն 15 տարի է, ինչ գործում է Հայաստանում։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ՖԻՆՔԱ-ի մամուլի ծառայությունից, հոկտեմբերի 21-ին Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երևանի «Ձմեռային այգում» կազմակերպված ՖԻՆՔԱ-ի 15-ամյակի միջոցառմանը ներկա են եղել հյուրեր ՀՀ Կենտրոնական բանկից, Հայաստանի բազմաթիվ բանկերից ու վարկային կազմակերպություններից, ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլից, Հայաստանում ԱՄՆ-ի  դեսպան Ջոն Հեֆերնը , ինչպես նաև ղեկավարներ ՖԻՆՔԱ-ի մի շարք գործընկեր կազմակերպություններից, ինչպիսիք են IFC-ն, EBRD-ն և այլն:

Իր խոսքում ՖԻՆՔԱ-ի Գլխավոր տնօրեն Հրաչյա Թոխմախյանը նշել է, որ 15 տարիների ընթացքում ՖԻՆՔԱ-ի լավագույն նվաճումը եղել է հաճախորդների տված բարձր գնահատականը և նրանց մեծ վստահությունը կազմակերպության հանդեպ:

Խոսքով հանդես են եկել նաև Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, ինչպես նաև ՖԻՆՔԱ Հայաստանի Խորհրդի նախագահ և ՖԻՆՔԱ Եվրասիա տարածաշրջանի տնօրենը:

Հիշեցնենք, որ ՖԻՆՔԱ-ն հիմնադրվել է ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլ ամերիկյան կազմակերպության կողմից: Ունենալով 27 մասնաճյուղ, որոնց թիվը մինչ տարեվերջ կհասնի մոտ 40-ի` ՖԻՆՔԱ-ն սպասարկում է ավելի քան 56,000 հաճախորդի:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ