News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

 «Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Ոչ իշխանական եռյակի հոկտեմբերի 10-ի հանրահավաքից հետո հայտարարվեց, որ հոկտեմբերի 24-ի հանրահավաքից առաջ տեղի կունենա եռյակի կիդերների հանդիպում, որտեղ էլ հետագա անելիքների շուրջ վերջնական որոշումներ կկայացվեն:

Երեկ մեր թղթակիցը զարմանքով է արձանագրել, որ եռյակի ներկայացուցիչները խուսափողաբար են մոտենում այս թեմային: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասել է, թե չի կարող պատասխանել, թե երբ է տեղի ունենալու եռյակի լիդերների հանդիպումը:  Նաիրա Զոհրաբյանն էլ ասել է. «Ենադրում են, որ նման հանդիպում կկայան, բայց թե երբ, չեմ կարող ասել»։

Լիդերների հանդիպումը ուշանում է տեխնիկական պատճառներով: Բանն այն է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը տեւական ժամանակ Հայաստանում չէ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ