News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ինտերպոլը Թաիլանդում ձերբակալել է խոշոր խարդախություններում մեղադրվող Ռուսաստանի քաղաքացուն, հայտնում է «Ռոսբալտը»:  
Աղբյուրը փոխանցում է, որ 1980 թ. ծնված Ռոման Կայդանիկը միջազգային հետախուզման մեջ է տարեսկզբից: Առաջիկայում ծրագրվում է նրան արտաքսել Ռուսաստան: 

Ռուսաստանում Կայդանիկը մեղադրվում է ծառայողական դիրքը չարաշահմամբ գործված խարդախության մեջ: Ներկայանալով «Բոնուս» ընկերության տնօրեն, որն իբր արտասահմանյան մակնիշի մեքենաներ է վաճառում, Կայդանիկը Նովոսիբիսրկում գնրդներից  հիփոթեքային վճարումներ էր ընդունել` մեքենայի արժեքի 5% -ից 70%-ի չափով: Ընդ որում` ոչ նա, ոչ էլ ընկերությունը վաճառքի մեքենաներ չեն ունեցել:

Նովոսիբիրսկի դատարանը Կայդանիկին կալանավորելու վերաբերյալ վճիռը կայացրել էր 2013 թ. հոկտեմբերին, սակայն մայիսին «գործարարը» մեկնել էր Թաիլանդ եւ թաքնվել այնտեղ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ