News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսական բանակը կսկսի աղբից մաքրել Արկտիկան, գրում է «Ռոսիյսկայա գազետան»` վկայակոչելով ՌԴ ՊՆ-ն:

«Արդեն հայտնի է, թե ինչպես են այնտեղից դուրս բերելու կուտակված աղբը: Մեր տասնյակ նավեր, որոնք բեռներ են տեղափոխում այդ կղզիներ, վերադառնում են արդեն դատարկ: Ուստի եւ հնարավորություն կա այնտեղից դուրս բերել բոլոր այն առարկաները, որոնք աղտոտում են կղզիները, ուղղակի վնաս հասցնում տարածաշրջանի բնապահպանությանը», - ասել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Նա նշել է, որ աղբի մեջ նկատվում են անցյալ հարյուրամյակի օդանավեր, նավթի տակառներ: Կղզիներից մեկում կուտակվել է շուրջ 70 հազար այդպիսի առարկա: 

Թերթը հիշեցնում է, որ ՊՆ-ում ընթացիկ տարին հայտարարվել էր Արկտիկայի տարի: Որոշվել է  վերականգնել տասնամյակներ առաջ  լքված զինվորական օդանավակայանները Նովոսիբիրսկի կղզիներում եւ Ֆրանց-Իոսիֆի հողում: Համարժեք աշխատանքներ են նախատեսվում նաեւ մի շարք այլ վայրերում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ