News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի հետ։ Հատված հարցազրույցից.

«Պարոն Սարոյան, ընդդիմության որոշ ներկայացուցիչներ վստահեցնում են, որ հոկտեմբերի 24-ին իսկական հեղափոխություն է լինելու: Ի՞նչ կասեք  այդ առումով:

Ես ասել ու նորից կասեմ` էս ազգը տասը-քսան հազարով չի, ցնցումներ պետք չի էս երկրին: Էդ քսան, լավ, հիսուն հազար ժողովրդով չի կարելի ըտենց բաների մասին խոսալ: Էդ հեղափոխություն անողները, եթե երկրի վիճակը լավացնելու ձեւը գիտեն,  ավելի լավա` գան, միանան, դզեն` էդ խեղճ ժողովրդին էլ էս ցրտին ու անձրեւներին չքաշեն, կանգնեցնեն հրապարակում, գոռգոռացնեն: Էդ ժամանակը, ավելի լավ է, ժողովուրդը տրամադրի իրա հացին, օրվա խնդրին: Չի կարա ըտենց բան լինի: Մարդիկ մոռանոմ են, որ նրանք, ովքեր հեղափոխությամբ եկել են իշխանության, հետո էդ նույն վիճակին էլ իրենք են ընկնում: Չի կարելի հեղափոխությունով իշխանություն վերցնել: Թող սաղ նայեն մեր կողքի` վարդերով հեղափոխություն անող Սահակաշվիլուն, ով երկիրը բերեց հասցրեց եվրոպական ստանդարտների: Բայց էսօր ինքը իրա երկրում հետախուզման մեջ է. ո՞վ կպատկերացներ, որ Սահակաշվիլին ինքը իր իսկ երկրում պետք է հետախուզման մեջ լինի, հաստատ ոչ մեկի մտքով երբեք էդ չէր անցնի: Չեն ուզում մարդիկ հասկանան, որ չի կարելի ըտենց,  հեղափոխությունով վլաստի չեն գա, դրա վերջը շատ վատ ա լինում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Տպել
Ամենաշատ