Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 21-ին, ժամը 22.26-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Օրբելի փողոցի շենքերից մեկում նկատվել է նռնականման առարկա:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը եւ մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի վայրում է գտնվել ՃԿԿ պետ փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը:
Պարզվել է, որ հայտնաբերվել է «Ֆ-1» տեսակի մարտական նռնակ:
ՀՀ ՊՆ թիվ N զ/մ հրամանատարի կողմից նռնակը վնասազերծվել եւ տեղափոխվել է անվտանգ տարածք: