Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում հոկտեմբերի 19-ին մահացել էր 85-ամյա մի կին: Այս միջադեպի վերաբերյալ NEWS.am-ին այսօր` հոկտեմբերի 22-ին սահմռկեցուցիչ մանրամասներ են հայտնի դարձել:
Ըստ գյուղում տարածված տեղեկությունների, կնոջը ծեծելով սպանել են իր որդին ու դուստրը: Վեճը ծագել է կենցաղային հարցի շուրջ, որն ավարտվել է տարեց կնոջ մահով:
Ըստ գյուղում տարածված խոսակցությունների, մահացածի զավակները հոգեկան խնդիրներ ունեն: Միջադեպի վերաբերյալ NEWS.am-ը փորձել է մանրամասներ ճշտել ոստիկանությունից, սակայն այստեղից միայն հաստատել են միջադեպը, այլ մանրամասներ չեն հայտնել:
Նշված դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ կատարվում է նախաքննություն: