News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բրիտանիայի Լեսթերշիր կոմսության բժիշկներին արգելել են աշխատանքային ժամերին թեյ ու սուրճ խմել: Ըստ աղբյուրի՝ նման որոշում բուժհաստատության ղեկավարությունն ընդունել է այցելուների բազմաթիվ խնդրանքներիս ելնելով. մարդիկ գանգատվում էին, որ ընդունելության ժամանակ տաք ըմպելիքներ խմող բժիշկները ծույլ եւ անփույթ մասնագետների տպավորություն են թողնում:

Բժիշկներն արգելքն  անարդարացի են համարում՝ այն անվանելով «անհեթեթ եւ հրեշավոր», նրանք նաեւ բողոքի ակցիա են կազմակերպել:

«Հետո ինչն են արգելելու, զուգարան գնա՞լը», - նրանցից մեկի խոսքն է մեջբերում աղբյուրը:

Նոր կարգադրությունը վերաբերում է միայն տաք ըմպելիքներին, որոնք «ավելի շատ լիցքաթափվելու, թուլանալու գործիք են, քան օրգանիզմում հեղուկի պահանջը լրացնելու միջոց»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ