News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փոքր ուղղաթիռներով պիցցա առաքող ընկերության հիմնադիր Օլեգ Պոնֆիլենոկին տուգանել են բեռնափոխադրման կանոնները խախտելու եւ օդային տարածքը օգտագործելու համար, գրում է Lenta.ru-ն՝ մեջբերելով սոցցանցում գործարարի հրապարակած գրառումը:

«Այսօր փոստով ստացա դատարանի որոշումը Սիկտիվկարում ուղղաթիռով պիցցա առաքելու համար  50 000 ռուբլով տուգանվելու մասին: Պարզվում է, դա կոչվում է օդային ճանապարհով բեռնափոխադրում առանց լիցենզիայի», - գրել է գործարարը:

Նա այժմ պետք է օդային տարածքն օգտագործելու թույլտվություն ձեւակերպի:

Գործարարի ընկերությունը համաձայն չէ ընդունված որոշման հետ եւ այն կվիճարկի դատարանում: «Անօդաչու սարքով բեռնափոխադրման լիցենզիա ստանալ հնարավոր չէ, իսկ մեր կոպտերը հավաստագրված թռչող սարքերի տեսակների մեջ չի մտնում»,- հայտարարել է գործարարը:

Աղբյուրը հիշեցնում է, որ հունիսի 21 –ին Սիկտիվկարում «Դոդո Պիցցա» ընկերության գովազդային ակցիայի ժամանակ կազմակերպվել էր ռադիոկառավարմամբ թռչող սարքով պիցցայի առաքում: Օդով առաքվել էր 6 տուփ պիցցա՝ 3270 ռուբլի ընդհանուր արժողությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ