News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի (Ալրաղացի Լյովիկ) եղբայրը` Արմեն Սարգսյանը ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության ավտոտրանսպորտային բաժնի ղեկավարն է: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցին հայտնեցին հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Աժ-ի մեր աղբյուրները հայտնեցին, որ Արմեն Սարգսյանի նշանակումը եղել է ավելի վաղ, նրան խորհրդարանում համարում են «Գարաժի պետ»:

Նշենք, որ «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի (Ալրաղացի Լյովիկ) եղբայրը` Արմեն Սարգսյանը, նշանակվել է ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության ավտոտրանսպորտային բաժնի ղեկավար: Մեր տեղեկություններով` Արմեն Սարգսյանն այդ պաշտոնում նշանակվել է մոտ մեկ ամիս առաջ: Նա ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդու ընկերն է: Բացի այդ` խորհրդարանում շրջանառվող լուրերի համաձայն` ԱԺ նախագահի մոտ արդեն տեւական ժամանակ է քննարկվում է նաեւ Լեւոն Սարգսյանին խորհրդարանում աշխատանքի «տեղավորելու» հարցը: Ըստ մեր տեղեկությունների` տարբերակներից մեկով նախկին պատգամավորը հնարավոր է նշանակվի ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի խորհրդական: Սակայն այդ որոշումը դեռեւս մնում է որպես մտադրություն, քանի որ Լեւոն Սարգսյանը փորձում է դառնալ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ղեկավար:

Տպել
Ամենաշատ