News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանը կասկածում է, որ Եվրասիական տնտեսական միությունը կապահովի Հայաստանի արտաքին եւ ներքին անվտանգությունը:

«Պետք է պարզ գիտակցենք, որ անվտանգությունն առաջին գիծը եւ բանակը չեն միայն: Կարեւոր է նաեւ ներքին անվտանգության խնդիրները` ոստիկանություն, արդարադատություն, դատական համակարգի անկախ աշխատանք, ազգային անվտանգության ծառայություն: Առանց այս հարցերի լուծմանը` չենք կարող խոսել երազած անվտանգության մասին է: Ցավոք սրտի, ԵՏՄ-ին անդամակցության շրջանակներում մեծ կասկած կա, թե ինչ կարող ենք այնտեղից ընդօրինակել, կամ ինչպիսին կլինեն այդ երկրների բարեփոխումները, որ հետո էլ ազդի մեր տարբեր համակարգերի վրա: Մենք պետք է ԵՏՄ-ի հետ համագործակցենք միայն տնտեսապես, իսկ Եվրոպական միության հետ էլ ստորագրենք ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչը»,- այս մասին այսօր` հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Թեւան Պողոսյանը:

Ընդդիմադիր պատգամավորը կարծում է, որ ԵՄ-ի ասոցացման համաձայնագիրը ստորագրելիս` չպետք է հաշվի առնենք Ղազախստանի, Ռուսաստանի, Բելառուսի դիրքորոշումը:

Նշենք, որ հոկտեմբերի 10-ին Մինսկում Հայաստանը ստորագրեց ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Ամենաշատ