News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բրիտանական Քոլչեսթեր քաղաքի բնակչուհին քաղցկեղով հիվանդ է ձեւացել՝ ճոխ հարսանիք անելու համար, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

22-ամյա Ուոթսոնը, ըստ աղբյուրի, հարցազրույց է տվել բրիտանական թերթերից մեկին՝ պատմելով, որ հարսանիքը նախատեսվածից շուտ են անելու ահավոր հիվանդության՝ քաղցկեղի պատճառով: Աղջիկը հստակեցրել էր, որ «ողջ մնալու հավանականությունը մեծ չէ, սակայն ինքը բուժվելու հույս ունի: Իհարկե, դրա համար միջոցներ են հարկավոր, որն ինքը չունի», - աղջկա խոսքերն է մեջբերում աղբյուրը:

Բրիտանուհու պատմությունից հազարավոր մարդիկ էին հուզվել, ինչի հետեւանքով նրա համար 10 հազար ֆունտ  (16 հազար դոլար) էին հավաքել: Որոշ ժամանակ անց սոցցանցում հայտնվել էին առողջությունից փայլող Դանիելի լուսանկարները, որը հայտնում էր իր հղիության մասին:

«Հիվանդի» պահվածքը  կասկածների տեղիք էր տվել, որոշ ժամանակ անց ոստիկանները նրանից բժշկական քարտն էին պահանջել: Պարզվել է՝ աղջիկը հիվանդ չէ: Օրերս նա խոստովանել է խաբեությունը՝ հույսով, որ դատարանը մեղմ կվերաբերվի իրեն: Նա առայժմ բանտում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ