News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ -լեյտենանտ Վահրամ Շահինյանի հրամանով Հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ է նշանակվել Աշոտ Սուրիկի Հակոբյանը:

Ստորեւ ներկայացնում ենք նորանշանակ վարչության պետի կենսագրությունը:

Աշոտ Սուրիկի Հակոբյան

Ընդհանուր բնույթի հանցագործությունների վարչության պետ, արդարադատության գնդապետ

Ծնվել է 1968թ. հունվարի 1-ին Հրազդանում: Բարձրագույն կրթությունը ստացել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, որն ավարտել է 1996 թվականին՝ ստանալով իրավաբան-իրավագետի որակավորում: Մասնագիտական գործունեությունը սկսել է 1998 թվականից ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարարության քննչական գլխավոր վարչության 3-րդ (հատկապես կարեւոր գործերի քննության) վարչությունում` աշխատելով որպես քննիչ, իսկ 2000թ. փետրվարից` ավագ քննիչ:

2005 -2008թթ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական քննչական բաժնի պետի տեղակալ:

2008-2011թթ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության` մարդկանց առեւտրի (թրաֆիքինգ), թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ կազմակերպված հանցագործությունների քննության բաժնի պետ:

2011-2014թթ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության պետի տեղակալ:

2014թ. հոկտեմբերի 2-ից 2014թ. հոկտեմբերի 20-ը ՀՀ քննչական կոմիտեի

Երեւան քաղաքի վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ:

1986-1988թթ. Ծառայել է Խորհրդային բանակում: Ամուսնացած է, ունի 2 երեխա:

Պարգեւատրվել է «Ոստիկանությունում գերազանց ծառայության» կրծքանշանով, «Օրենքի պատվար» մեդալով, ՀՀ ոստիկանության պետի հրամանով պարգեւատրվել է զենքով (մարտական ատրճանակ), ինչպես նաեւ տարբեր գերատեսչությունների կողմից արժանացել է բազմաթիվ պատվոգրերի եւ խրախուսանքների:

Տպել
Ամենաշատ