News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Moody's վարկանշային գործակալությունը Մոսկվայի եւ Սանկտ-Պետերբուրգի վարկանիշները Baa1-ից իջեցրել է Baa2: Այդ մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով գործակալության հաղորդագրությանը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ գործակալությունն այդ որոշումը բացատրում է Ռուսաստանի ինքնիշխան վարկանիշի իջեցմամբ:

Գործակալությունը նվազեցրել է որոշ ռուսական ընկերությունների վարկանիշները: Բացի այդ, Moody's-ը հաստատել է ՌԴ-ի որոշ քաղաքների ու շրջանների վարկանիշները: 12 շրջանների ու քաղաքների կանխատեսումը փոփոխվել է «բացասականի» կողմը: Խոսքը Կոմիի, Բաշկիրիայի, Թաթարստանի, Չուվաշիի, Խանտա-Մանսիսկի ինքնավար շրջանի, Կրասնոյարսկի երկրամասի, Օմսկի, Սամարայի մարզերի մասին է: Գործակալությունը նաեւ հաստատել է Կրասնոդարի երկրամասի, Բելգորոդի եւ Վոլոգդայի մարզերի բացասական կանխատեսումը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Moody's-ը իջեցրել էր նաեւ Ռուսաստանի 7 խոշորագույն ֆինանսական ինստիտուտների վարկանիշները՝ «Սբերբանկ», «Գազպրոմբանկ», «Ռոսսելխոզբանկ», «ՎՏԲ բանկ», «Վնեշէկոնոմբանկ», «Ալֆա բանկ» եւ Հիփոթեքային բնակարանային վարկավորման գործակալություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ