News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Չարբախի ոստիկանապետի նախկին տեղակալ, «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանին մեղադրանք կառաջադրվի ՔՕ-ի 182-րդ հոդվածի հատկանիշներով (շորթում) եւ նա կկալանավորվի: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները: Չի բացառվում, որ այս գործի շրջանակներում այլ ձերբակալություններ եւս լինեն:

Իսկ թե ինչ շորթման մասին է խոսքը եւ ինչու է նա ձերբակալվել, NEWS.am-ի աղբյուրները հայտնեցին, որ  Չարբախի ոստիկանապետի տեղակալ աշխատելու տարիներին Վարդան Ղուկասյանը մարմնավաճառների ծառայություններ առաջարկող հյուրատներին շանտաժի է ենթարկել՝ ասելով, թե ձեր գործունեության վերաբերյալ համապատասխան տեսանյութեր կտեղադրի համացանցում: Եւ դա չանելու համար նա պահանջել է 1 մլն դրամ գումար, ինչն էլ  հյուրատների ղեկավարները ստիպված են եղել տալ: Նմանատիպ շանտաժներով  նա դիմել է տարբեր մարդկանց, ընդհուպ իր կոլեգաներին՝ ոստիկանության համակարգի աշխատակիցներին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանում հոկտեմբերի 21-ին, ձերբակալվել է Չարբախի ոստիկանապետի նախկին տեղակալ, «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանը: Մեր տեղեկություններով՝ նրան ոստիկանությունից հեռացնելը կապված էր մի շարք աղմկահարույց պատմությունների հետ: Ավելին, նրա գործունեության վերաբերյալ հարուցված է քրեական գործ ՔՕ-ի 182-րդ հոդվածի հատկանիշներով (շորթում):

Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը աշխատանքից հեռացվել էր Հյուսիսային պողոտայում «Հետք» էլեկտրոնային պարբերականի լրագրող Անի Հովհաննիսյանի հետ ունեցած միջադեպի պատճառով: Դոգը հրել եւ վիրավորել էր լրագրողին, որից հետո մեծ աղմուկ էր բարձրացել: Այնուհետեւ նա նշանակվել էր Երեւան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի պետի տեղակալ: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ Վարդան Ղուկասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ ոստիկանությունից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
20 հոգու մասնակցությամբ ծեծկռտուք՝ Տիգրան Մեծ պողոտայում. ամեն ինչ սկսվել է «մի շեղ հայացքից»
Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. Կենտրոնականի ոստիկանների բացահայտումը...
Երևանում բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` սառը զենք կրելու կասկածանքով
«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և վերջինիս աջակիցների կողմից…
Երևանում և Վայոց Ձորում անհնազանդության ակցիաների 12 մասնակից է ձերբակալվել ու տարվել ոստիկանական բաժիններ
Վայոց ձորում անցկացված ակցիաներից ձեբակալվել է 4 հոգի, նրանցից երեքը չեն...
Արմավիրում 2-ամյա երեխան էլեկտրահարվել է և տեղափոխվել հիվանդանոց
Պարզվել է, որ մայիսի 1-ին՝ ժամը 22։00-ին, երեխան իր մայրիկի հետ գտնվել է իրենց տան հյուրասենյակում, որտեղ  երեխան խաղալով բարձրացել է մահճակալի վրա...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ