Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության եւ Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 45-ամյա Գագիկ Գ.-ն ներկայացել է Արագածոտնի մարզային վարչություն եւ հանձնել 5.45 մմ տրամաչափի՝ 722, 7.62 մմ տրամաչափի՝ 77, ինքնաձիգի 9 մմ տրամաչափի՝ 31 փամփուշտ եւ 1 լուսարձակիչ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: