Մերձմոսկվայում անհայտ անձը փախցրել է էլեկտրագնացքը, որից հետո բախվել է մեկ այլ էլեկտրագնացքի: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի ՆԳՆ Կենտրոնական դաշնային օկրուգի վարչության տվյալները:
Վթարի հետեւանքով տուժածներ չկան: «Անհայտ անձը Լոբնյա քաղաքում երկաթգծի դեպոյից փախցրել է էլեկտրագնացքը, որը դեպոյից դուրս գալիս բախվել է դեպո մտնող մեկ այլ էլեկտրագնացքի: Չարագործը դեպքի վայրից դիմել է փախուստի»,-ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Փաստի առթիվ ստուգում է սկսվել, քննարկվում է քրեական գործ հարուցելու հարցը: Ոստիկանությունը փնտրում է կասկածյալին: