News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 22-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց դեսպան Ռենոյին արդյունավետ եւ ակտիվ աշխատանքի համար` նշելով, որ նրա պաշտոնավորման տարիներին հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունները խորացել են, բոլոր բնագավառներում համագործակցությունն էլ ավելի է ամրապնդվել:

Շնորհակալություն հայտնելով իր գործունեության բարձր գնահատականի համար դեսպան Ռենոն նշեց, որ հպարտ է, որ կարողացել է իր ներդրումն ունենալ հայ-ֆրանսիական բարեկամական կապերի զարգացման մեջ, եւ շնորհակալություն հայտնեց պաշտոնավարման ժամանակ ՀՀ արտգործնախարարության կողմից ցուցաբերած աջակցության համար:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված համատեղ քայլերի շուրջ:

Հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման գործում դեսպան Ռենոյի ներդրման համար նախարար Նալբանդյանն ԱԳՆ մեդալ հանձնեց Ֆրանսիայի դեսպանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ