News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանը Արեւելյան գործընկերության ծրագրի գործընկեր է, ընդ որում՝ բավականին ուժեղ գործընկեր: Այդ մասին այսօր՝ հոկտմբերի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն:

Ի պատասխան ԵՏՄ-ին Հայաստանի միանալու համատեքստում համագործակցության վերաբերյալ հարցին՝ դեսպանը նշեց հետագայում եւս ԵՄ-ի հետ համագործակցությունը խորացնելու հայկական կողմից հնչեցված մտադրությունը: Այդ ցանկությունն արտացոլվել է Վիլնյուսի գագաթնաժողովի ընթացքում ընդունված հայտարարության մեջ, այնտեղ հստակ նշված են ապագա համագործակցության ոլորտները, հիշեցրեց դիվանագետը: Անրի Ռենոյի խոսքով՝ ինչ վերաբերում է Ֆրանսիային, ապա այդ հարցով Հանրապետության նախագահը Երեւան կատարած իր այցի շրջանակներում  հստակ հայտարարել է Հայաստանի հետ համագործակցությունը խորացնելու անհրաժեշտության մասին՝ չմոռանալով առաջնահերթությունները, որոնցից ելնելով, Հայաստանն ընդունել է ԵՏՄ-ին միանալու որոշում: «Կարծում եմ, որ սա շատ ուղիղ եւ կարեւոր հայտարարություն է՝ զերծ երկիմաստությունից», - փաստեց դեսպանը: Նրա խոսքով՝ ԵՄ-ն Հայաստանի հետ ցանկանում է սերտ կապեր պահպանել. «Կարծում է Հայաստանի ապագան խոստումնալից է»:

Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության համատեքստում ՀՀ-ի եւ Ֆրանսիայի համագործակցությանը, ապա դեսպանը լավատեսորեն նշեց, որ ինչպես հայտարարել է Հայաստանի նախագահը, դա կընդլայնի հայկական շուկան եւ ֆրանսիացի գործարարները խորհում են այդ ուղղությամբ աշխատանքների վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը...
Եվրամիությունը կքննարկի իրանական հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցները
Թեհրանի ատոմային ծրագիրը չի քննարկվում․․․
Ամենաշատ