News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չորս տարին միաժամանակ երկար եւ կարճ ժամկետ է: Այս մասին հոկտեմբերի 22-ին հայտարարել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն:

Նրա խոսքով՝ իր առաքելության չորս տարում հայ-ֆրանսիական երկխոսությունը ակտիվացել է եւ բոլոր ոլորտներում համագործակցությունը զարգացել է: Բարձրագույն մակարդակով մի քանի այցեր են կայացել:

Դեսպանը նշել է, որ Հայաստանը լքում է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ֆրանսիայի նախագահների հանդիպման նախաշեմին, որը կայանալու է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ, որի կազմակերպմանն ինքն էլ ավանդ ունի:

Ըստ դեսպանի՝ տնտեսության ոլորտում առաջընթաց կա, իսկ Օլանդի այցի շրջանակում կայացած հայ-ֆրանսիական գործարար համաժողովը տնտեսական համագործակցության նոր հեռանկարներ է բացել:

Զարգանում է գիտության եւ կրթության բնագավառում համագործակցությունը, մասնավորապես, ֆրանսիական համալսարանում բանկային գործի նոր ֆակուլտետ է բացվել:

«Նախաձեռնությունների իրականացմանն աջակցել են դեսպանատան անձնակազմը եւ մեր հայ գործընկերները: Իհարկե, մշտապես կարելի է ավելիին ձգտել:  Բայց ցանկանում եմ ասել, որ ինձ հաջողվել է կատարել բոլոր ծրագրված նախագծերը: Այժմ դրանք շարունակության կարիք ունեն, որպեսզի պտուղները շոշափելի լինեն», - ամփոփել է Անրի Ռենոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ