News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բամբակաշատ գյուղում մորը սպանած ընտանիքում անհաշտություններ է ունեցել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բամբակաշատի գյուղապետ Արբակ Եղիազարյանը:

Նա նշեց, որ այդ ընտանիքում նախկինում եւս անհաշտություններ եղել են: Նրանք ապրել են երեքով՝ մեծահասակ մայրը, որդին եւ դուստրը, ընտանիքի հայրը վաղուց է մահացել: Կինը այլ երեխաներ եւս ունի, ովքեր գտնվում են արտերկրում: Հենց նրանք էին ֆինանսապես օգնում, որպեսզի ընտանիքը գոյատեւեր: Թե կոնկրետ կենցաղային ինչ վեճ է եղել եւ ինչպես են սպանել տարեց կնոջը, գյուղապետը չգիտի: Նա նշեց, որ որդին հոգեկան շեղումներ ունի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում հոկտեմբերի 19-ին մահացել էր 85-ամյա մի կին:  Ըստ գյուղում տարածված տեղեկությունների, կնոջը ծեծելով սպանել են իր որդին ու դուստրը: Վեճը ծագել է կենցաղային հարցի շուրջ, որն ավարտվել է տարեց կնոջ մահով:

Ըստ գյուղում տարածված խոսակցությունների, մահացածի զավակները հոգեկան խնդիրներ ունեն: Միջադեպի վերաբերյալ NEWS.am-ը փորձել է մանրամասներ ճշտել ոստիկանությունից, սակայն այստեղից միայն հաստատել են միջադեպը, այլ մանրամասներ չեն հայտնել: Նշված դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ