News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 17-18-ին Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության պայմանագրի վավերացման համար արտահերթ խորհրդարանական նիստ կգումարվի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարեց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ պայմանագիրը խորհրդարանին կներկայացվի Սահմանադրական դատարանի կողմից, որն այժմ ստուգում է երկրի հիմնական օրենքին փաստաթղթերի փաթեթի համապատասխանությունը: «Սահմանադրական դատարանը օպերատիվ կաշխատի, քանի որ պայմանագիրը պետք է ժամանակին վավերացվի: Բացի այդ, մինչեւ դեկտեմբերի վերջ մի շարք օրենքներում անհրաժեշտ է ուղղումներ մտցնել», - նշեց Բաղդասարյանը: 

Հիշեցնենք, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագիրը ստորագրվել է հոկտեմբերի 10-ին, Մինսկում կայացած Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
ՌԴ-ն կարող է նախազգուշացնել ԵԱՏՄ-ին առեւտրում սահմանափակումներ մտցնելու մասին. «Իզվեստիա»
ՌԴ իշխանությունները կարող են ԵԱՏՄ-ին զգուշացնել սահմանափակումների մասին...
Ամենաշատ