News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետի՝ Իրան կատարած այցի ընթացքում քննարկվել է մեր երկրի տարածքում նոր ատոմային էլեկտրակայանի շինարարական աշխատանքներում իրանական կողմի մասնակցության հարցը: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվել է էներգետիկ ոլորտում երկու երկրների համագործակցության հարցը: «Եթե Հայաստանի նոր ատոմային էլեկտրակայանի շինարարությունում իրանական կողմի մասնակցությունը դառնա իրականություն, հայ-իրանական հարաբերությունները կբարձրանան կատարելապես նոր մակարդակի վրա, ես դրանք կանվանեի ռազմավարական, տնտեսական հարաբերություններ», - ընդգծեց Վարդան Ոսկանյանը: Սակայն, իրանագետը հավելեց, որ ցավոք, խոչընդոտներ կան Իրանի հետ կապված իրավիճակի շուրջ: «Հավանաբար, Իրանի նկատմամբ պատժամիջոցները որոշակի առումով մեղմացել են: Եվ մոտ ժամանակներս, եթե միջուկային  ծրագրի շուրջ բանակցություններում համաձայնություն ձեռք բերվի, այդ պատժամիջոցները ավելի կմեղմանան: Այդ դեպքում Իրանը զգալի հնարավորություններ կունենա մասնակցելու բոլոր այն նախագծերին, որոնք այդ ժամանամիջոցում չեն իրականացվել ֆինանսական խնդիրների պատճառով», - նշեց փորձագետը:

Նա հստակեցրեց, որ խոսքը ինչպես էներգետիկայի ոլորտի, հաղորդակցական ուղիների, այնպես էլ բազմաթիվ այլ նախագծերի մասին է: 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-21-ին Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցով մեկնել է Իրան, որտեղ հանդիպել է Իրանի Հանրապետության մի շարք պաշտոնատար անձանց հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Իրանի դեսպան. Թեհրանը հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում
Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճի
Նախարար. Իրանը զգալի աջակցություն է ցուցաբերել Հայաստանին Ինժեներական քաղաքի կառուցման գործում
Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանում Իրանի դեսպանին
Ամենաշատ