News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

2013թ. հունիսի 1-ի գիշերը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) տան մոտ տեղի ունեցած միջադեպի մասին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում առաջին անգամ պատմած Լորետա Բարսեղյանի խոսքերին պետք է վերապահումով մոտենալ. այս գործում կա մեկ օբյեկտիվ ապացույց՝ ձայնագրությունները: Այս մասին NEWS.am-ին ասաց գործով մեղադրյալ Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝ մեկնաբանելով Լիսկայի կնոջ տված վկայությունը

«Լորետա Բարսեղյանը խոսում է սպառնալիքներից, որովհետեւ նրա որդու՝ Տիգրան Խաչատրյանի ճակատագիրը կախված է նրանից, թե արդյոք Բուդաղյանները իրական վտանգ են ներկայացրել Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի համար, թե ոչ: Լորետա Բարսեղյանը ստիպված էր սպառնալիքներից խոսել: Այնպես որ նրա ցուցմունքներին պետք է վերապահումով մոտենալ, Լորետան ուրիշ ելք չունի, նրանք փորձում են ամեն կերպ ապացուցել, որ Արտակ եւ Ավետիք Բուդաղյանները սպառնացել են իրենց: Մինչդեռ ձայնագրություններում նման բան չկա»,- ասաց փաստաբանը:

Հայկ Ալումյանը նշեց նաեւ, որ Լորետա Բարսեղյանը դատական նիստին իր տված հարցերի մեծ մասին հրաժարվել է պատասխանել՝ մոտ 30-40 րոպե մտածելուց հետո:

«Հաջորդ դատական նիստին կշարունակվի Լորետա Բարսեղյանի հարցաքննությունը, որից հետո կհարցքաննվեն Նիկոլայ Աբրահամյանն ու Տիգրան Խաչատրյանը»,- ավելացրեց փաստաբանը:

Նշենք, որ դատարանում Սուրիկ Խաչատրյանի կինը պատմել էր, որ դեպքի օրը Ավետիք և Արտակ Բուդաղյանները եկել են իրենց տան մոտ, Արտակը հայհոյանքներ ու սպառնալիքներ է հնչեցրել Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի հասցեին:

Հիշեցնենք, որ Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախորդ տարվա հունիսի 1-ին տեղեկանալով, որ իր եղբայրը՝ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում ծեծի է ենթարկվել, Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին վախեցնելու նպատակով գնացել է Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից՝ սպանության սպառնալիքներ է տվել Սուրեն Խաչատրյանի ընտանիքի անդամներին: Ավետիք Բուդաղյանը սպանվել է, իսկ Արտակ Բուդաղյանը՝ հրազենային վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ