News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի եւ նախկին ԽՍՀՄ այլ երկրների կրկեսային կոլեկտիվները մտադիր են միավորել իրենց հյուրախաղային համակարգը:

Հայաստանի կրկեսային գործիչների միությունից հայտնում են, որ հյուրախաղերի միասնական պլանավորումը թույլ կտա ակտիվացնել կրկեսային գործիչների համագործակցությունը, ինչպես նաեւ՝ մի շարք առումներով կրճատել ծախսերը, թարմացնել եւ մշակել կրկեսային նոր ծրագրեր («համարներ», որոնք, հեղինակային իրավունքի պահպանմամբ կարող են ցուցադրել նաեւ այլ կրկեսային խմբեր):

Միասնական հյուրախաղային համակարգ ձեւավորելու վերաբերյալ առաջարկությունը, որ արել է Հայաստանի կրկեսային գործիչների միության նախագահ, Երեւանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը, քննարկվել եւ հավանության է արժանացել Մոսկվայում տեղի ունեցած «Կրկես՝ առանց սահմանների» խորագրով միջազգային գիտաժողովում, որին մասնակցում էին կրկեսային արվեստի աշխարհի մի շարք հայտնի ներկայացուցիչներ: Հետխորհրդային երկրների կրկեսային գործիչները հեռանկարում մտադիր են ուսումնասիրել եւ քննարկել մանրամասները, որոնց միջոցով ձեւավորվելու է միասնական հյուրախաղային համակարգը: Հաջողության հասնելու դեպքում, հնարավոր է, որ այդ համակարգում ներգրավվեն Եվրոպայի, Ասիայի եւ ԱՄՆ-ի կրկեսների ներկայացուցիչները:

Կրկեսի անբաժանելի մասն են փառատոնները, որոնց մասնակցելու համար արտիստները մտածում են նոր հնարքներ, ծրագրեր, աշխատում են եւ հասնում վարպետության բարձրագույն աստիճանի: Երեւանի կրկեսի ղեկավար Սոս Պետրոսյանը առաջարկել է Հայաստանի մայրաքաղաքում կազմակերպել միջազգային կրկեսային փառատոն: Այս մտահղացմանն արդեն իր աջակցությունն է հայտնել Ռուսաստանի պետական կրկեսային ընկերության գլխավոր տնօրեն Վադիմ Գագլոեւը: Փառատոնի անցկացման համար Միջազգային կրկեսային գործիչների ասոցիացիային հարցում է ուղարկվելու: Առաջին փառատոնը կարող է տեղի ունենալ 2016 թվականին: Մինչ այդ արդեն շահագործման հանձնված կլինի Երեւանի կրկեսի նոր շենքը, որի տեխնիկական հագեցվածությունը միջազգային մակարդակի նման փառատոն անցկացնելու հնարավորություն կընձեռի:

«Կրկես՝ առանց սահմանների» գիտաժողովը կազմակերպվել էր անցյալ շաբաթ Մոսկվայում նշվող ռուսական եւ խորհրդային կրկեսի 95-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ