News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 23-ին երեւանցիները կարող են հաճելի ակցիայի ականատես դառնալ. մի խումբ երիտասարդներ 5-6 հոգանոց խմբերով կբարձրանան ավտոբուսներ, կերգեն ազգային երգեր ու կերգացնեն ուղեւորներին:

Այս մասին նրանց տարածած հաղորդագրության մեջ նշվում է.

«Այս անգամ կազմում ենք 5-6-հոգանոց խմբեր, բարձրանում ավտոբուս, երգում մի քանի երգ, երգացնում ենք ժողովրդին ու վարորդին, նվիրում հայ ազգային երգերով ձայնասկավառակը ու ուրախ-ուրախ իջնում ավտոբուսից: Հոկտեմբերի 23-ին սպասեք մեզ բոլոր ավտոբուսներում:

Հույս ունենք, որ միջոցառումը կօգնի մեր ազգին մաքրվել օտար, վատ ազդեցություններից եւ լսել ու տարածել մաքուր hայկական երաժշտություն:

Միջոցառումը սկսելու ենք երգելով:

Հանդիպում ենք հոկտեմբերի 23-ին՝ ժամը 18:30-ին, Կոմիտասի այգում (Կոմիտասի արձանի մոտ):

Սիրով՝ «Խազեր» երգչախումբ

«Մենք» ազգային երգի ու պարի խումբ

«Քարահունջ» ֆոլկ խումբ

«Կանաչ ջոկատ» բնապահպանական խումբ

Նախախորհրդարանի երիտասարդներ ու նաեւ ուրիշ շատ լուսավոր ու հայրենատեր երիտասարադներ

Տպել
Ամենաշատ