News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 22-ին, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հանդիպում «Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծմանը» ծրագրի ղեկավար Հայկ Խեմչյանի եւ Միացյալ Թագավորության ներկայացուցիչ, առաջատար խորհրդատու Մարթին Սեդդոնի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան համակարգի ներդրման համար իրականացված եւ կատարվելիք աշխատանքներին, փորձնական ծրագրին եւ անհրաժեշտ փորձի փոխանակմանը:

Ա. Օսիկյանը, կարեւորելով սերտ համագործակցությունը նշեց, որ քաջատեղյակ է այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին, ինչպես նաեւ անդրադարձավ համակարգի ներդրման առանցքային նշանակություն ունեցող խնդիրներին:

Գեներալ-մայոր Ա. Օսիկյանի հետ կայացած հանդիպումից հետո պրոբացիոն համակարգի փորձագետները համակարգի ներդրման հետ կապված քննարկումները շարունակեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության սոցիալ-հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի եւ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի աշխատակիցների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ