News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Վիլեն Հակոբյանը տեղյակ էլ չի եղել, որ իր դռան դիմաց նռնակ է եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վիլեն Հակոբյանը:

Նա նշեց, որ նռնակը նկատել է հարեւանը, զանգել է իրեն, բայց իրենք հեռախոսին չեն պատասխանել, այդ պատճառով էլ դիմել է ԱԻՆ: Նախկին ռեկտորն ասաց, որ նռնակը տեղադրված էր իր հարեւանի դռանը, որտեղ 10 տարուց ավել է՝ մարդ չի ապրում:

«Չեմ կարծում, թե ուզել են ինձ սպանել, ես ամեն օր 6.30  տնից դուրս եմ գալիս, կարող էին այդ ժամանակ ինչ-որ բան անել: Եւ հետո, Փառք Աստծո, որեւէ թշնամի չունեմ,  կյանքում փորձել եմ որեւէ մեկին անձնական վնաս չտալ: Սա կամ պատահականություն է, կամ երեխաների խաղի հետեւանք: Ես չեմ էլ տեսել՝ ինչ տեսակի ռումբ է, ասել են մի քանի օրից կասեն: Դեպքի մասին էլ ուշ եմ իմացել, մեկ էլ աղմուկ լսեցի, մոտեցա դռանը, ասացին՝ դռնից հեռու մնացեք»,-ասաց Վիլեն Հակոբյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 21-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Երեւանի Օրբելի Եղբայրների փողոցի 33 շենքի բնակիչներից մեկը եւ հայտնել, որ շենքի թիվ 28 բնակարանի պատշգամբի դռան բռնակից կոշիկ է կախված, որի մեջ նռնականման առարկա է նկատել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը 76-ամյա Վիլեն Հ.-ի բնակարանի չօգտագործվող մուտքի դռան բռնակից կախված սպորտային կոշիկի միջից հայտնաբերել է «Ֆ-1» տիպի նռնակ եւ պայթուցիչ, որը սակրավորի կողմից վնասազերծվել է:

Հայտնաբերվածն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ