News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած եւ այժմ Վրաստանում գտնվող Սուրեն Վաչիկի Գաբրիելյանի գործով  նոր, հետաքրքիր հանգամանքներ են ի հայտ եկել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նրա փաստաբանը՝ Հակոբ Ճարոյանն ասաց. որ ամբողջ գործը լի է հակասություններով:

Օրինակ, գործում կան հակասական փաստաթղթեր Ազգային Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գրություն ուղարկել, չուղարկելու մասով: Նախկին ԱԱԽ քարտուղարի գրություն ուղարկելուն վերաբերող փաստաթղթերը NEWS.am-ը արդեն ներկայացրել էր: Այժմ պարզվում է, որ մեղադրական եզրակացության մեջ նշված է, թե տվյալ գործը հարուցվել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետությունից ստացված փաստաթղթերի հիման վրա:  Հակասություններ կան նաեւ ներկայացված փաստաթղթերի քանակի վերաբերյալ, Արթուր Բաղդասարյանի դիմումում դրանց թիվը 25 է, հետո այլ դառնում է 10, գործի այլ նյութերում փոխվում՝ հասնելով մինչեւ 60-ի:

Հակոբ Ճարոյանը շեշտեց, որ Արթուր Բաղդասարյանի ուղարկած գրության հիման վրա հարուցված քրեական գործի արդյունքում  ՀՀ երեք քաղաքացեւ է դատվում եւ Հայաստանի բանկերից մեկտ 8մլն եվրո է տվել ԻԻՀ դեսապանատնը, 1մլն էլ դեռ պետք է տա:  Բանն այն է, որ այս գործի շրջանակներում կալանավորվածները մեղադրվում են պաշտոնական դիրքի չարաշահման,  փողերի լվացման, խարդախության համար եւ կալանքի տակ գտնվող անձանցից մեկը՝ Արա Կիրակոսյանը, եղել է այդ բանկի կառավարիչ: Բանկը, ընդունելով, որ իր աշխատակիցը խախտում է արել, սակայն չսպասելով քննության ավարտին, դատավճռին, ԻԻՀ դեսպանատանը իր միջոցներից տվել է 8մլն եվրո, դեռ 1մլն-ն էլ պետք է տա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, թե Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած Սուրեն Վաչիկի Գաբրիելյանի դեմ քրեական գործ է հարուցվել «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար, այն ժամանակվա Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գրության հիման վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր նրա փաստաբանը՝ Հակոբ Ճարոյանը:

Նա նշել էր, որ Արթուր Բաղդասարյանը գրություն էր ներկայացրել՝ նշելով, թե դա ստացել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատնից, եւ այդ գրության հիման վրա սկսվել էր հետաքննություն, հարուցվել քրեական գործ, որի շրջանակներում էլ կալանավորվել էր Սուրեն Գաբրիելյանը: Փաստաբանը մտադիր է հենց առաջին դատական նիստին միջնորդություն ներկայացնել եւ Արթուր Բաղդասարյանին դատարան կանչել հարցաքննության: ՕԵԿ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը մեզ հետ զրույցում ասել էր, թե Արթուր Բաղդասարյանը որեւէ նման գրություն չի ուղարկել եւ ընդհանրապես այդ գործի հետ կապ չունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ