News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։ Այս մասին  NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիետի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նշենք, որ խոսքը Երեւանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Վիլեն Հակոբյանի տան մասին է:

Երեւան քաղաքի Օրբելի եղբայրներ փողոցի թիվ 33 շենքի 51-ամյա բնակչից հոկտեմբերի 21-ին ահազանգ է ստացվել, որ նույն շենքի մեկ այլ բնակարանի դռան բռնակից կոշիկ է կախված, որի մեջ նռնականման բան է նկատել։  

Հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ անհայտ անձը, ապօրինի ձեռք բերված, ռազմամթերք հանդիսացող «Ֆ1» տեսակի նռնակի օղակը  դուրս քաշելով, գործարկուն լծակը մարտական դիրքում սեւեռելով, այն դրել է սպորտային կոշիկի մեջ եւ միաջիլ մետաղական լարով ամրացրել Երեւան քաղաքի Օրբելի 33 շենքի բնակիչ  Հակոբյանին պատկանող բնակարանի մուտքի դռան բռնակին։ Կատարողի կամքից անկախ պատճառներով հանցագործությունն ավարտին չի հասցվել. նռնակը վնասազերծվել է ՀՀ պաշտպանության եւ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից:

Դեպքի առթիվ  հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի  34-104 -րդ հոդվածի  2-րդ մասի 6-րդ կետի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում`առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը բացահայտելու, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 21-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Երեւանի Օրբելի Եղբայրների փողոցի 33 շենքի բնակիչներից մեկը եւ հայտնել, որ շենքի թիվ 28 բնակարանի պատշգամբի դռան բռնակից կոշիկ է կախված, որի մեջ նռնականման առարկա է նկատել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը 76-ամյա Վիլեն Հ.-ի բնակարանի չօգտագործվող մուտքի դռան բռնակից կախված սպորտային կոշիկի միջից հայտնաբերել է «Ֆ-1» տիպի նռնակ եւ պայթուցիչ, որը սակրավորի կողմից վնասազերծվել է: Հայտնաբերվածն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության...
Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. Վաղը նրան հրավիրել են հարցաքննության. Ռուբեն Մելիքյան
Կրկին մեծ շնորհակալություն՝ աջակցության համար։ Առանց հանրային լայն համախմբման (քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպություններ...
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակության գործով հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ,  5-ը կալանավորվել է
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ա․Ս․–ին մեղադրանք է ներկայացվել՝...
Կոտայքում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել. կա 1 զոհ, 1 վիրավոր
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը...
Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում
Նա որոշել է դատի տալ կանանց, երբ իմացել է սոցիալական ցանցերի խմբի մասին, որտեղ կանայք ներկայացրել են...
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
ՀՀ գլխավոր դատախազի գրության և դատարանի որոշման հիման վրա՝ Ներքին գործերի նախարարն անվավեր է ճանաչել 2018 թվականի հրամանը...
Ամենաշատ