News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մ. թ. ա. IV դարի դամբարանի պեղումներ իրականացնող հույն հնագետները  սֆինքսի մարմարե  գլուխ են հայտնաբերել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Հունաստանի մշակույթի եւ սպորտի նախարարությունը:

Աղբյուրը հիշեցնում է, որ կանացի գլուխը գրեթե անվնաս է, չհաշված մասնակի կոտրված քիթը: Գլխի բարձրությունը 60 սմ է:

Հաջորդ օրերի ընթացքում գիտնականները մտադիր են ուժեղացնել դամբարանի պատերի ամրությունը, այն ամբողջությամբ մաքրել հողից, եւ  հայտնվել դամբարանի դեռ չհետազոտված տարածքներում:

Աղբյուրը նշում է, որ հնագետներին հաջողվել է  հայտնաբերել նաեւ մ. թ. ա. IV դարի հատակի խճանկար, որի վրա երկու տղամարդ են պատկերված. նրանցից մեկի գլխին դափնեպսակ կա, նա կառք է վարում,  մյուսը թիկնոցով է եւ թեւավոր բոկոտիկներով, ենթադրվում է, որ նա  մեռյալների թագավորության աստված Պլուտոնն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ