Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` հոկտեմբերի 20-ին, ժամը 18.35-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել եւ Նոյեմբերյանի բաժին բերման է ենթարկվել 23-ամյա Կարեն Լ.-ն:
Նա օգոստոսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի մեղադրանքով (Մարդուն առեւանգելը, որը կատարվել է անչափահասի նկատմամբ):