News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է ավտոմեքենա վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման հետեւանքով անզգուշությամբ երկու անձանց մահ պատճառվելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քրեական գործի մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ 2014 թվականի հունիսի 16-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, Լոռու մարզի բնակիչ Ա. Տիգրանյանը, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, իր վարած «ՎԱԶ 21074» մակնիշի ավտոմեքենայով Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 7-րդ կմ-ի հատվածում ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտմամբ բախվել է հանդիպակաց ընթացող՝ նույն մարզի բնակիչ Ա. Կիրեղյանի վարած «ՎԱԶ 210630» մակնիշի ավտոմեքենային։

Արդյունքում՝ վերջինիս, ուղեւորներ Մարինե եւ Դուխիկ Սաֆարյանների առողջությանն անզգուշությամբ պատճառվել է միջին ծանրության, Պավել Հալաջյանին՝ ծանր վնաս, իսկ ուղեւորներ Մամիկոն Մկրտչյանն ու Թամարա Նիկողոսյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել են։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ա.Տիգրանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին (նա 2-րդ կարգի հաշմանդամ է եւ խնամքին ունի 3 անչափահաս երեխա):

2014 թվականի հոկտեմբերի 17-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ Լոռու մարզի դատախազություն, եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը։ Գործն ուղարկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ