News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԵՊՀ-ին առընթեր Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էդգար Վարդանյանը  «Աստղագիտություն» առարկայի 19-րդ միջազգային օլիմպիադայում արժանացել է ոսկե մեդալի եւ ցուցաբերած լավագույն արդյունքի համար` ստացել  հատուկ դիպլոմ: Օլիմպիադան տեղի է ունեցել 2014թ.-ի հոկտեմբերի 12-ից 21-ը Ղրղզստանի Բիշկեկ եւ Չոլպոն-Ատա քաղաքներում, որին  է թիվս   Ռուսաստանի, Կորեայի, Հնդկաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Իտալիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ղրղզստանի, Թայլանդի, Ուկրանիայի, Իրանի, Ղազախստանի եւ Մոսկվայի մարզի թիմերի, մասնակցել է նաեւ Հայաստանի դպրոցականների օլիմպիական թիմը:Օլիմպիադան անց է կացվել երեք փուլով` տեսական, գործնական եւ դիտողական: 

Նշենք նաեւ, որ այս տարի հայ դպրոցակաները մասնակցել են նաեւ Ռումինիայի Սուչավա քաղաքում օգոստոսի 1-ից 11-ը տեղի ունեցած Աստղագիտության եւ աստղաֆիզիկայի միջազգային 8-րդ օլիմպիադային, որտեղ  ֆիզմաթ դպրոցի սան Գեւորգ Մարտիրոսյանը եւ ՀՊՃՀ հենակետային վարժարանի աշակերտ Արսեն Վասիլյանն արժանացել են արծաթե, իսկ ֆիզմաթ դպրոցի սաներ Վարդգես Մամբրեյանն ու Էդգար Վարդանյանը` բրոնզե մեդալների:

Ընդհանուր առմամբ անկախության տարիներին   Հայաստանի  դպրոցականները աստղագիտության օլիմպիադաներում արժանացել են  9 ոսկե, 9 արծաթե եւ 21 բրոնզե մեդալների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Հայտնաբերվել է ավելի քան 13 միլիարդ տարեկան ամենահին աստղային կուտակումը. Nature
Թվում է, թե ամեն ինչ ավելի արագ և կտրուկ է տեղի ունեցել վաղ Տիեզերքում, և դա կարող է ներառել...
Երեւանում կայացել է Հայաստանի տիեզերական ներուժի եւ ապագայի մասին թեմատիկ երեկո
Հեռուստապոեմը ներկայացնում է նաեւ AMADEE-24-ի նախապատմությունը եւ թե ինչպես է ավստրիական տիեզերական ֆորումը Մարս մոլորակի սիմուլյացիոն առաքելությունը...
Ամենաշատ